















Մենք ստեղծում ենք ապրանքներ, որոնք ոգեշնչում են ապրել գիտակցված, վայելել կյանքի համը, և սիրով հոգ տանել ինքդ քո մասին։
Մեր փորձագետներն օգնում են մտադրությունն արդյունքի վերածել՝ ուղեկցելով քեզ ներքին ու արտաքին փոխակերպման ճանապարհին։





առաքելությունն է
Մեր առանձնահատկությունները

Յուրաքանչյուր քաղցրավենիք համի, օգտակարության ու բնական բաղադրիչների սիմֆոնիա է։ Մենք օգտագործում ենք միայն ամբողջական բարձրորակ բաղադրիչներ՝ բացառելով սպիտակ շաքարը, գլյուտենը և կաթնաշաքարը։ Վերջիններիս փոխարեն օգտագործում ենք բնական քաղրացուցիչներ՝ նրբորեն հոգ տանելով քո առողջության մասին։
Մենք միավորում ենք սննդային ժամանակակից տեխնոլոգիաները և բնության հանդեպ հարգանքը՝ ստեղծելով աղանդերներ, որոնք փոխում են քաղցրավենիքի մասին պատկերացումները։
Մեր քաղցրավենիքները նախատեսված են ցանկացած տարիքի, սննդակարգային և համային նախընտրություններ ունեցող մարդկանց համար։ Սա ընտրություն է նրանց համար, ովքեր ոչ թե փնտրում են պարզապես սննդամթերք, այլ ձգտում են առողջության, գեղեցկության և գիտակցվածության։
Մենք ստեղծում ենք ոչ թե պարզապես սննդամթերք, այլ՝ էմոցիաներ։ Ամեն կտոր պարունակում է ոգեշնչանք, էներգիա և վառ ապրելու ձգտում։
Մեր փիլիսոփայությունը պարզ է.
Յուրաքանչյուրն իրավունք ունի ապրելու երջանիկ և առողջ։ Մեր քաղցրավենիքներն օգնում են բացահայտել ներքին ռեսուրսները, անել առաջին քայլը դեպի փոփոխություններ՝ առանց հետ նայելու։
Մեր թիմը
Սահմանափակ քանակությամբ աղանդերի հավաքածու՝ մշակված
բժիշկ-փորձագետների հետ համատեղ

Նիկիտինա ՔՍԵՆԻԱ
Գլխավոր բժիշկ-դիետոլոգ
Soul:One թիմն աշխատում է բժիշկ-սննդաբան Քսենյա Սերգեևնայի ղեկավարությամբ, ով հարուստ և տպավորիչ գիտական փորձ ունի.
- Ռյազանի՝ ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետի շրջանավարտ է,
- Օրդինատուրան անցկացրել է Դաշնային պետական բյուջետային գիտական հաստատության` սննդի, կենսատեխնոլոգիայի և սննդի անվտանգության դաշնային գիտահետազոտական կենտրոնում՝ ստանալով սննդաբանի մասնագիտություն,
- Դասախոսում է Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի սննդի հիգիենայի և թունաբանության ամբիոնում,
- Հեղինակել և վարում է առողջ ապրելակերպի վերաբերյալ առցանց դասընթացներ, որոնց արդյունքում տարեկան ավելի քան հազար մասնագետ սննդաբանի որակավորում է ստանում,
- Դասախոսություններ է կարդում ՌԴ առողջապահության և ՌԴ կրթության և գիտության նախարարությունների կազմակերպած միջոցառումների շրջանակներում,
- Գիտական գործունեություն է ծավալում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի ծայրահեղ սնուցման և կիրառական սննդի տեխնոլոգիաների լաբորատորիայում, մասնակցում է միջազգային հետազոտությունների,
- Ռուսաստանի Կ. Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության ակադեմիայի, ինչպես նաև երիտասարդ գիտնականների և մասնագետների խորհրդի անդամ է՝ տիեզերական բժշկության ոլորտում։
- Բժիշկ-սննդաբան, Սեչենովի անվան համալսարանի դասախոս։
- Առողջ ապրելակերպի դասընթացների հեղինակ, տարեկան վերպատրաստում է ավելի քան 1000 մասնագետի:
- Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Կենսաբժշկական Խնդիրների Ինստիտուտի գիտաշխատող, Տիեզերագնացության Ակադեմիայի անդամ:
Մենք ուրախ ենք մասնագիտական խորհրդատվություն և լիարժեք աջակցություն առաջարկել յուրաքանչյուր հաճախորդի՝ գիտակից և առողջ ապրելակերպի ճանապարհին:
Ցուցադրել

Մեզ վստահում են


Հիմնադրի մասին

ԵԿԱՏԵՐԻՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ
Ես Եկատերինա Նազարյանն եմ՝ Soul:One. ապրանքանիշի հիմնադիրը։ Ուզում եմ կիսվել իմ պատմությամբ, որը գուցե կփոխի քո վերաբերմունքը կյանքի նկատմամբ։
Soul:One ը ստեղծվել է մարմնի և հոգու միջև հավասարակշռություն գտնելու իմ անձնական փնտրտուքների արդյունքում։ Երկար ժամանակ ես ձգտում էի բարելավելու ինքնազգացողությունս, ձեռք բերելու ներքին ներդաշնակություն և սովորելու իսկապես հոգ տանել իմ մասին։
Ճանապարհի սկզբում հասակս 160 սմ էր, իսկ քաշս՝ 60 կգ։ Ես էներգիայի ու թեթևության պակաս էի զգում։ Նիհարելու իմ մշակած մեթոդների շնորհիվ, ինձ հաջողվեց բարելավել առողջությունս, հասնել նախընտրելի 45 կգ քաշի և էներգիայի նոր մակարդակի։ Այս փորձն ինձ ոգեշնչեց ստեղծելու Soul:One հարթակը, որն օգնում է մարդկանց ձևավորել գիտակցված վերաբերմունք սեփական անձի ու մարմնի նկատմամբ և հասնել բարեկեցության։
Soul:One — ը պարզապես բրենդ չէ, այլ տարածք, որտեղ յուրաքանչյուրը գտնում է աջակցություն, ոգեշնչանք և անհատական մոտեցում իր լավագույն տարբերակին հասնելու ճանապարհին։