Skip to content Skip to footer
1 item - ֏ 600 1
— ն ավելին է, քան սնունդը։
Այն հոգու ու մարմնի ներդաշնակության ճանապարհն է։

Մենք ստեղծում ենք ապրանքներ, որոնք ոգեշնչում են ապրել գիտակցված, վայելել կյանքի համը, և սիրով հոգ տանել ինքդ քո մասին։

Մեր փորձագետներն օգնում են մտադրությունն արդյունքի վերածել՝ ուղեկցելով քեզ ներքին ու արտաքին փոխակերպման ճանապարհին։
Product Image
Մենք վստահ ենք
որ առողջությունը հաճույքներից հրաժարվելը չէ, այլ դրանց՝ նորովի ընկալումը։
Chocolate Cake
Ինքդ քո մասին հոգ տանելը
սահմանափակումների մասին չէ, այլ գիտակցված ընտրությունը վայելելու։
Truffles
Cake Image
Մեր քաղցրավենիքները
կոտրում են կարծրատիպերը՝ լինելով և՛ համեղ, և՛ օգտակար։
Truffles Box Image
Մեր
առաքելությունն է
կոտրել այն միֆը, թե առողջ սնվելը ձանձրալի է։ Մենք ապացուցում ենք, որ գեղեցիկ մարմին և ամուր առողջություն ունենալու ճանապարհը կարող է լինել ոգեշնչող, համեղ և հասանելի յուրաքանչյուրին։

Մեր առանձնահատկությունները

Женщина с коробкой SoulOne
1
Սնունդ, որ խոսում է առողջության լեզվով

Յուրաքանչյուր քաղցրավենիք համի, օգտակարության ու բնական բաղադրիչների սիմֆոնիա է։ Մենք օգտագործում ենք միայն ամբողջական բարձրորակ բաղադրիչներ՝ բացառելով սպիտակ շաքարը, գլյուտենը և կաթնաշաքարը։ Վերջիններիս փոխարեն օգտագործում ենք բնական քաղրացուցիչներ՝ նրբորեն հոգ տանելով քո առողջության մասին։

2
Նորարարություն և ավանդույթներ. երկուսը՝ մեկում

Մենք միավորում ենք սննդային ժամանակակից տեխնոլոգիաները և բնության հանդեպ հարգանքը՝ ստեղծելով աղանդերներ, որոնք փոխում են քաղցրավենիքի մասին պատկերացումները։

3
Հոգատարություն յուրաքանչյուրի նկատմամբ

Մեր քաղցրավենիքները նախատեսված են ցանկացած տարիքի, սննդակարգային և համային նախընտրություններ ունեցող մարդկանց համար։ Սա ընտրություն է նրանց համար, ովքեր ոչ թե փնտրում են պարզապես սննդամթերք, այլ ձգտում են առողջության, գեղեցկության և գիտակցվածության։

4
Կյանքի հանդեպ սեր

Մենք ստեղծում ենք ոչ թե պարզապես սննդամթերք, այլ՝ էմոցիաներ։ Ամեն կտոր պարունակում է ոգեշնչանք, էներգիա և վառ ապրելու ձգտում։

Մեր փիլիսոփայությունը պարզ է.

Յուրաքանչյուրն իրավունք ունի ապրելու երջանիկ և առողջ։ Մեր քաղցրավենիքներն օգնում են բացահայտել ներքին ռեսուրսները, անել առաջին քայլը դեպի փոփոխություններ՝ առանց հետ նայելու։

Մեր թիմը

Սահմանափակ քանակությամբ աղանդերի հավաքածու՝ մշակված
բժիշկ-փորձագետների հետ համատեղ

Ксения Сергеевна

Նիկիտինա ՔՍԵՆԻԱ

Գլխավոր բժիշկ-դիետոլոգ

թիմն աշխատում է բժիշկ-սննդաբան Քսենյա Սերգեևնայի ղեկավարությամբ, ով հարուստ և տպավորիչ գիտական փորձ ունի.

  • Ռյազանի՝ ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան պետական ​​բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետի շրջանավարտ է,
  • Օրդինատուրան անցկացրել է Դաշնային պետական ​​բյուջետային գիտական ​​հաստատության` սննդի, կենսատեխնոլոգիայի և սննդի անվտանգության դաշնային գիտահետազոտական ​​կենտրոնում՝ ստանալով սննդաբանի մասնագիտություն,
  • Դասախոսում է Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական ​​բժշկական համալսարանի սննդի հիգիենայի և թունաբանության ամբիոնում,

Մենք ուրախ ենք մասնագիտական ​​խորհրդատվություն և լիարժեք աջակցություն առաջարկել յուրաքանչյուր հաճախորդի՝ գիտակից և առողջ ապրելակերպի ճանապարհին:

Ցուցադրել
Анна Андреевна Бражникова
Բրաժնիկովա Աննա
ՍՆՆԴԱԲԱՆ-ՄԱՆԿԱԲՈՒՅԺ
Злата Михайловна Шурова
Շուրովա Զլատա
ԲԺԻՇԿ-ՍՆՆԴԱԲԱՆ-ԹԵՐԱՊևՏ

Մեզ վստահում են

Հիմնադրի մասին

Екатерина Назарян

ԵԿԱՏԵՐԻՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ

Ես Եկատերինա Նազարյանն եմ՝ . ապրանքանիշի հիմնադիրը։ Ուզում եմ կիսվել իմ պատմությամբ, որը գուցե կփոխի քո վերաբերմունքը կյանքի նկատմամբ։

ը ստեղծվել է մարմնի և հոգու միջև հավասարակշռություն գտնելու իմ անձնական փնտրտուքների արդյունքում։ Երկար ժամանակ ես ձգտում էի բարելավելու ինքնազգացողությունս, ձեռք բերելու ներքին ներդաշնակություն և սովորելու իսկապես հոգ տանել իմ մասին։

Ճանապարհի սկզբում հասակս 160 սմ էր, իսկ քաշս՝ 60 կգ։ Ես էներգիայի ու թեթևության պակաս էի զգում։ Նիհարելու իմ մշակած մեթոդների շնորհիվ, ինձ հաջողվեց բարելավել առողջությունս, հասնել նախընտրելի 45 կգ քաշի և էներգիայի նոր մակարդակի։ Այս փորձն ինձ ոգեշնչեց ստեղծելու հարթակը, որն օգնում է մարդկանց ձևավորել գիտակցված վերաբերմունք սեփական անձի ու մարմնի նկատմամբ և հասնել բարեկեցության։

— ը պարզապես բրենդ չէ, այլ տարածք, որտեղ յուրաքանչյուրը գտնում է աջակցություն, ոգեշնչանք և անհատական մոտեցում իր լավագույն տարբերակին հասնելու ճանապարհին։

Subscribe for the updates!