Skip to content Skip to footer
2 items - ֏ 43,000 2

Սույն գաղտնիության քաղաքականության նպատակն է տեղեկացնել «SoulOne.am» կայքի այցելուներին իրենց կողմից տրամադրված ցանկանած տվյալների, դրանց մշակման  և պահպանման մեր քաղաքականության մասին։

ԱՆՁԱՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Անձնական տվյալների պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեր կողմից իրավաչափորեն կարող են հավաքագրվել և պահպանվել ներքոնշյալ տեղեկությունները, կամ անձնական տվյալները․

1. Հարթակում գրանցված Պատվերի կատարումն ապահովելու, ինչպես նաև Հաճախորդների հետ կապ հաստատելու համար հավաքագրվում են անձնական տվյալներ հետևյալ դեպքերում՝

1.1 Կայքում գրանցված լինելու դեպքում.

      • Հաճախորդի անունը և/կամ ազգանունը (ըստ հաճախորդի ցանկության),

      • Հաճախորդի հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն,

      • Հաճախորդի հասցեն,

1.2 Հեռախոսազանգի միջոցով Պատվեր գրանցելու դեպքում.

      • Հաճախորդի անունը և/կամ ազգանունը,

      • Հաճախորդի հեռախոսահամարը,

      • Այն հասցեն, որտեղ անհրաժեշտ է առաքել Պատվերը,

1.3 Կայքով Պատվերի գրանցման դեպքում.

      • Հաճախորդի հեռախոսահամարը,

      • Հաճախորդի IP հասցեն,

      • Այն հասցեն, որտեղ պետք է առաքվի Պատվերը,

      • Վճարման միջոցի մասին ինֆորմացիա, եթե վճարումը կատարվում է առցանց:

2. Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ միջոցներով.

      • Երբ Հաճախորդը ուղղակի այցելում է Ընկերության կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում),

      • Երբ Հաճախորդը 1-ին կետում նշված եղանակներով գրանցում է Պատվեր:

Վերոնշյալ հայտերը փաստացի լրացնելու կամ հեռախոսազանգով տվյալները տրամադրելու դեպքում համարվում է, որ Հաճախորդը տվել է իր համաձայնությունն  իր անձնական տվյալները մշակելու համար: Հաճախորդի կողմից տրված համաձայնությունը հանդիսանում է իրավական հիմք, որի ուժով Ընկերությունը մշակում է վերջինիս տվյալները: Անձնական տվյալները Ընկերությանը հասանելի են լինում այն պահից սկսած, երբ Հաճախորդը լրացնում է հայտերը, մինչև բաժանորդագրությունը դադարեցնելու պահը:

IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Հաճախորդը այցելում է Կայք:

Բաժանորդագրության դադարեցման հայտը Հաճախորդի կողմից ուղարկվելու պահից վերջինիս անձնական տվյալները կհեռացվեն բաժանորդների ցանկից:

3. Հաճախորդների կողմից տրամադրված տեղեկություններն ու անձնական տվյալները կարող են օգտագործվել նաև այլ նպատակով՝

      • Սպասարկման որակի բարձրացման, ինչպես նաև Կայքի բարելավման նպատակով,

      • Պատվերների կամ ամրագրումների կառավարում,

      • Մարկետինգային՝ գովազդային արշավներ կազմակերպելու համար, այդ թվում նաև այնպիսիք, որոնք Ընկերությունն իրականացնում է իր Գործընկերների հետ համատեղ:

Վերոգրյալից բացի անձնական տվյալները այլ նպատակներով օգտագործվել չեն կարող։

4. Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց.

Ընկերությունը սույնով հավաստում է, որ Հաճախորդի անձնական տվյալները չի վաճառում և/կամ չի փոխանցում այլ անձանց։

Հաճախորդի հասցեն և հեռախոսահամարը տրամադրում է միայն Առաքիչին՝ Պատվերը առաքելիս Հաճախորդի հետ կապ հաստատելու համար: Վերջիններս ևս պարտավորվում են գաղտնի պահել Հաճախորդի տվյալները և օգտագործել միայն Պատվերը կատարելու նպատակով:

Բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, ովքեր Պայմաններով որևէ գործընթացում ունեն ուղղակի ներգրավվածություն, օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները և այլն: Վերջիններս չեն հանդիսանում երրորդ կողմ՝ պայմանով, որ պարտավորվում են պահպանել անձնական տվյալները մշակելու սույն կանոնները և պահպանել դրանց գաղտնիությունը, ինչպես Ընկերության աշխատակիցները: Սույն կետում նշված անձինք Հաճախորդի անձնական տվյալները իրենց փոխանցվելու նպատակը իրականացնելուց հետո պարտավոր են ջնջել Հաճախորդի տվյալները: Այնուամենայնիվ, Հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով: